ՌԴ-ն փաստացի վերահաստատեց՝ ռուս խաղաղապահները երկար են մտադիր մնալ Արցախում․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

քաղաքական

Ի հեճուկս Արեւմուտքի՝ Ռուսաստանը շարունակելու է առանցքային դերակատարում ունենալ Հարավային Կովկասում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Սերգեյ Լավրովը փաստացի մեղադրեց Արեւմուտքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը քանդելու մեջ ։

ՌԴ-ն փաստացի վերահաստատեց՝ ռուս խաղաղապահները երկար են մտադիր մնալ Արցախում։

Ի հեճուկս Արեւմուտքի՝ Ռուսաստանը շարունակելու է առանցքային դերակատարում ունենալ Հարավային Կովկասում»,- գրել է Շարմազանովը։

--00--ԿԿ