Փաշինյանն ու ԵԽ նախագահը Բրյուսելում Ալիևի վրայից մաքրեցին 44-օրյա պատերազմի արյունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

«Բրյուսելում երեկ կայացած հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարությունը մեկ բան է նշանակում՝ փակել Արցախի թեման, այդ հայտարարության մեջ որևէ բառ չկա Արցախի հետագա կարգավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունները շարունակելու մասին: Ավելին՝ Շառլ Միշելը խոսում է զորքերի հայելային հետ քաշման մասին և չի ասում, որ հայկական կողմը հայելային հետքաշում է արել, և արդյունքում՝ Փառուխում տեղակայված է ադրբեջանական զինուժը, և Ադրբեջանը պետք է Քարագլխից հետ քաշի իր զորքերը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ և սպասվում է խաղաղության փաստաթղթի տեսքով, ավելի վտանգավոր, արցախակործան, հայակործան փաստաթուղթ է, քան  նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը: Երեկ Բրյուսելում ԵՄ նախագահ Շառլ Միշելը և Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի և Ալիևի վրայից մաքրեցին 44-օրյա պատերազմի և մինչ օրս կատարվող ռազմական գործողությունների քաղաքական արյունը»,- ավելացրեց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։