Ուկրաինայից Հայաստան ժամանողների համար ՊՇՌ թեստը կլինի անվճար․ Զարեհ Սինանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 6, 24News

նկար

Սոցիալական ծառայություններ մատուցող մեր բոլոր կառույցներն անում են ամեն բան, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցները հեշտությամբ գան Հայաստան:

Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։

Նա նշել է, որ Սփյուռքում դեսպանատներն ու դիվանագիտական կառույցները ևս ակտիվորեն աշխատում են մեր հայրենակիցների հետ։

«Հայաստան ժամանող մեր ուկրաինահայ հայրենակիցների հետ կապված ևս մեկ տհաճ երևույթ կար։ Փաստորեն փախստական վիճակով գալով՝ ստիպված էին ինչպես Հայաստան մուտք գործող բոլոր անձինք, ովքեր պատվաստված չէին, ՊՇՌ տեստ հանձնել և դրա համար գումար էր գանձվում։ Պետությունը չէր կարող դրան չարձագանքել։ Այս պահին ցանկացած անձ, որ հեռացել է Ուկրաինայից և Հայաստան է գալիս, կարող է նշել, որ Ուկրաինայից է եկել։ Նրանց կուղղորդեն համապատասխան ծառայության՝ ՊՇՌ թեստ հանձնելու, որտեղ նրանցից որևէ գումար չի գանձվի»,-ասել է Սինանյանը։

--00—ԼՄ