Օտարերկրացին փորձել է ավելի քան 2 կիլոգրամ կոկաին ներմուծել Վրաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

աշխարհ

Վրաստանի մաքսատան ծառայողները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացու, որը փորձել Է կոկաին ներմուծել երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում:

Օտարերկրյա քաղաքացու ուղեբեռը խուզարկելիս հայտնաբերել են 2,2 կիլոգրամ կոկաին:

Թմրանյութեր են գտել ճամփորդական պայուսակի գաղտնարանում:

Ձերբակալվածին մեղադրանքներ են առաջադրել թմրանյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման եւ Վրաստանի տարածք թմրանյութերի անօրինական ներմուծման գործերով:

Հանցագործությունը նախատեսում Է 15-ից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ բանտարկություն: ՆԳ նախարարությունը շարունակում Է հետաքննությունը, հաղորդել Է Sputnik-ը:

--00--ԿԿ