Տեղի է ունեցել «Մեծանուն հայեր.Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ»-ին նվիրված նամականիշի արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

․

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել է «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (1897-1937թթ.)՝ իր ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև պատկերված է «125 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Նամականիշի մարումն իրականացրել են Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

--00--ԱՀ