Եվրամիությունը ՌԴ-ին է մեղավոր համարում ուկրաինական Բուչայում մարդկանց զոհվելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

աշխարհ

Եվրոպական միությունը Ռուսաստանի Դաշնությանն է մեղավոր համար Ուկրաինայի Կիևի շրջանի Բուչա բնակավայրում մարդկանց զոհվելու համար, քանի որ քաղաքը օկուպացված էր եղել ռուսական զորքերի կողմից։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը։ 

Եվրոպական պաշտոնյան նաև հավելել է, որ ԵՄ-ն պատրաստվում է պահպանել դիվանագիտական շփումները Ռուսաստանի հետ, սակայն չի պատրաստվում մեկնաբանել նոր պատժամիջոցների բնույթը։ 

Հիշեցնենք, որ Կիևի շրջանի Բուչա բնակավայրում, որը հետ էր գրավվել ուկրաինացի զինվորականների կողմից, հայտնաբերվել են փողոցում ընկած ու կապված մարդկանց մարմիններ։ Մոսկվան արդեն հայտարարել է, որ տեղի ունեցածը ուկրաինացի ազգայնականների իրականացրած ոճիրն է՝ ՌԴ-ի վրա մեղքը բարդելու և նրան ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելու նպատակով։

--00--ԿԿ