Նախարար լինի, թե ազգային հերոս, եթե հանցանք են գործել, պետք է պատասխան տան. Հրաչյա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

«Մեզ համար կոռուպցիան անընդունելի է՝ անկախ նրանից՝ մեր թիմակի՞ցն է, թե՞ ոչ։ Եթե պարզվի՝ հանցանք է գործել, պետք է պատասխան տա, որևէ մեկին արտոնված չէ հանցանք գործել, լինի նախարար, թե ազգային հերոս, բայց անմեղության կանխավարկածը չպետք է խախտել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արտակարգ իրավիճակների նախարարը կալանավորված է, կարելի՞ է կարծել, որ իշխանությունը ևս կադրերի ընտրության հարցում սխալվում է:

Անդրադառնալով ընդդիմության այն հայտարարությանը, որ ապրիլի 5-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք են անցկացնելու՝ քննարկելու Հայաստանի ու Արցախի անվտանգությանն անհրաժեշտ քայլերն ու գործողությունները, պատգամավորը նշեց, որ ընդդիմությունը սահմանի իրավիճակի վերաբերյալ առաջարկություններ չի անում, նախագծեր չի առաջարկում՝ հրաժարվելով խորհրդարանական ձևաչափից, փոխարենը փողոցային պայքարի է գնում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։