Մենք ուղղակի հետևելու ենք, թե ինչպես են սպանում մեր հայրենակիցներին. Փաշինյանը հրաժարվել է Արցախից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Մենք ուղղակի հետևելու ենք, թե ինչպես են սպանում մեր հայրենակիցներին. Փաշինյանը հրաժարվել է Արցախից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Բաքուն պատրաստվում է պատերազմի, իսկ ՀՀ իշխանությունը՝ խաղաղության, վերջում մնալու են Երևանն ու Սևանի մի մասը, և այդ տարածությունում միգուցե Փաշինյանը կարողանա խաղաղության դարաշրջան հաստատել։

Մեկնաբանի կարծիքով՝ Փաշինյանը բաց տեքստով ասում է, որ Արցախի դեմ ագրեսիայի դեպքում Հայաստանը չի միջամտելու, իսկ Ադրբեջանի համոզմամբ, եթե չկա միջանցք, ապա Ղարաբաղում էլ չպետք է հայեր ապրեն, այսինքն՝ ամեն ինչ անում են Արցախը հայաթափելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։