ՀՀ ԿԲ նախագահը և ԱՄԷ ԿԲ նախագահը ձեռք են բերել համաձայնություն՝ խորացնել համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

f62458a48eee0f_62458a48eee4f.thumb_.jpg

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակներում մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների կենտրոնական բանկի նախագահ Խալեդ Մոհամեդ Բալամայի հետ։

Հանդիպման ընթացքում երկու երկրների կենտրոնական բանկերի նախագահները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մտքեր են կիսվել երկրների ֆինանսական համակարգի վիճակի, հնարավոր զարգացումների վերաբերյալ։

Կողմերը ձեռք են բերել համաձայնություն խորացնել համագործակցությունը երկու կենտրոնական բանկերի միջև։

--00—ՀԶ