Ավանի փոխթաղապետի տանը հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ. Aravot.am

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

ю
Aravot.am-ի տեղեկություններով՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ:

Աղբյուրը փորձել է Ներսես Պողոսյանից պարզաբանում ստանալ, սակայն նա չի ցանկացել, որ իր մեկնաբանությունները հրապարակվեն:

Նրա պաշտպան Յուրա Ավայանը հայտնել է, որ փորձագիտական եզրակացությանը դեռ ծանոթ չեն, չի կարող մեկնաբանել, սակայն վստահեցրել է, որ իր պաշտպանյալի՝ թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ որեւէ փաստ չկա:

--00--ԱՀ