Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Բազում գյուղի հատվածում երթևեկությունը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ю

Մարտի 29-ի ժամը 13։00-ի դրությամբ Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված) ավտոճանապարհի (ժամը 15։00-ի դրությամբ) երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝ ժամը 14:01-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ձնահյուսի հետևանքով փակվել է մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ:

Տեղում աշխատանքներ են իրականացրել փրկարարական խմբերը և «Լոռէ» փրկարարական ջոկատը: