Պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի գազալցակայանում. կան տուժածներ

1079094.jpg

Թբիլիսիի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած երկու տղամարդկանց վիճակը մնում է ծանր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Պայթյունը Թբիլիսիի Վարկետիլի շրջանի գազալցակայանում որոտացել է կիրակի օրը երեկոյան: Ականատեսների խոսքով՝ սկզբում բռնկվել է ավտոմեքենան, այնուհետեւ կրակը տարածվել է լցակայանում: Տուժել է միջին տարիքի երկու տղամարդ: «Շտապ օգնության» բրիգադը նրանց տեղափոխել է կլինիկա: «Տուժածները վնասվածքներ են ստացել…Նրանք տարբեր աստիճանի այրվածքներ ունեն: Ներկայում նրանք գտնվում են այրվածքային շոկի մեջ, ուստի տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում եւ համապատասխան բուժում են ստանում»,-հայտարարել է բժիշկը՝ հանդես գալով «Ռուսթավի-2» հեռուստաալիքով:

Պայթյունի ստույգ պատճառը կպարզի հետաքննությունը: Պայթյունից հետո ընդհատվել է մերձակա տների էլեկտրամատակարարումը, հաղորդել է Sputnik-ը:

 

--00--ՀԶ