Ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

․

Երեկ՝ մարտի 26-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 76-ամյա Սերոբ Բադալյանի վարած ВАЗ 2106 և 30-ամյա Սասուն Սահակյանի վարած ВАЗ 21112 մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով  ВАЗ 21112-ը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչներ, հետիոտներ, 71-ամյա Լենա Բադալյանին և 66-ամյա Աիդա Դավթյանին:  Ավտովթար-վրաերթի հետևանքով Լ. Բադալյանը, Ա. Դավթյանը, Ս. Սահակյանի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 79-ամյա Սուսաննա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով էլ ВАЗ 21112-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը:  Օպերատիվ է գործել Մաիսիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

--00--ԱՀ