Արարատի մարզում բախվել են բեռնատար գնացքն ու 06-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Հասարակական

Այսօր, մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17։10-ի սահմաններում Արարատ կայարանից դեպի Բանավան թաղամասի ոսկու կորզման ֆաբրիկա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը և «Հարավկովկասյանը երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները։