Ռուսներն Ալիևին փակ դագաղով Էրդողանին կուղարկեն, եթե սենց շարունակի, կնոջն էլ նախագահ կկարգեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Էս տարածքում ռուսն ավելի շատ արյուն է թափել քան մենք, և ադրբեջանական սադրանքներն իրենց ժամանակին կստանան շատ կոշտ ու խիստ պատասխան։ Անդրադառնալով Արցախում տեղի ունեցողին՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում որոշ «մտքի տիտաններ» մեղադրում են ռուսներին համարժեք պատասխան չտալու մեջ, և նշում, որ եթե այդպես է, թող հեռանան։

«Չեն հասկանում, որ այն պահին, երբ ռուսները հեռանան Արցախից, կես ժամից այնտեղ հայ չի մնա։ Ադրբեջանը լարում է վիճակն Արցախի սահմանին Թուրքիայի դրդմամբ, և եթե այսպես շարունակի, ռուսները Ալիևին փակ դագաղով կուղարկեն Էրդողանին, իսկ նրա կնոջը կկարգեն երկրի ղեկավար»,-ասել է Նահապետյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։