Քարագլուխը երկրորդ Շուշին է. Ադրբեջանն ուզում է տիրանալ նրան՝ Ստեփանակերտը դիտարկելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Քարագլուխը երկրորդ Շուշին է. Ադրբեջանն ուզում է տիրանալ նրան՝ Ստեփանակերտը դիտարկելու համար: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ էլ իրավունք չի մնացել պաշտպանելու համար, Արցախում Ադրբեջանի կողմից արդեն իսկ բոլոր հնարավոր իրավունքները խախտված են։

Պաշտպանը նշեց, որ պետությունն ուժ և ռեսուրս չունի իր քաղաքացիներին պաշտպանելու համար, և իրենք ակնկալում են, որ խաղապահների և միջազգային կառույցների միջամտությամբ Ադրբեջանը կվերադառնա իր ելման կետերը։  

Ստեփանյանի պնդմամբ՝ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է իրականացնում, իսկ աշխարհն ընտրողաբար լռում է, էլ ի՞նչ է պետք միջազգային կառույցներին սա հասկանալու համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։