Նա ողջ է. Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

vladimir-jirinovski

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին լուրերը:

«Ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջությամբ. նա ողջ է: Նրա վիճակը իսկապես ծանր է, այսօր տոմոգրաֆիայի ենթարկվեց, մենք նրա համար անհանգստանում ենք, բժիշկները պայքարում են նրա համար, նա հիանալի մարդ է։ Եկեք սպասենք»,-ասել է Վոլոդինը:

Նշենք, որ Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կորոնավիրուսով է վարակվել, վերջին մեկ ամսում գտնվում է արհեստական կոմայի մեջ։

--00—ՀԶ