Վիրավորանքի քրեականացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ազատ արտահայտման իրավունքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

դրեա

Զրպարտության կամ վիրավորանքի քրեականացումը կարող է լուրջ՝ «սառեցնող ազդեցություն» ունենալ ազատ արտահայտման իրավունքի վրա, հղում անելով ԵԽ նախադեպային իրավունքին՝ «Ազատության»  հարցման ի պատասխան ասաց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, շեշտելով հատկապես, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ պետություն է։

Ազատ արտահայտման իրավունքը խոչընդոտող օրենքը պետք է շատ կոնկրետ և հստակ սահմանափակում պարունակի, որպեսզի այն իրավաբանորեն կանխատեսելի և հստակ լինի, նշել է դեսպանը։

«Ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք այդ օրենքը կկիրառվի՞ ժողովրդավարական և ոչ կամայական սկզբունքով՝ օբյեկտիվ չափանիշների հիման վրա և արդյոք այն կլինի՞ անկախ դատական վերահսկողության տիրույթում, որտեղ դատավորները կդիտարկեն սանկցիայի համաչափությունը։ Եթե վիրավորանքը հավասարվի ատելության խոսքի, որը կարող է հանգեցնել բռնության օրինականացման, տարածման կամ խթանման, ռասայական ատելության, այլատյացության, հակասեմիտիզմի կամ անհանդուրժողականության վրա հիմնված խտրականության կամ ատելության այլ ձևերի, այդ պարագայում՝ պատժամիջոցները կամ սահմանափակումները կարող են ավելի խիստ լինել», - ասել է Անդրեա Վիկտորինը։

«Ազատության» հարցին, թե կիսո՞ւմ է արդյոք ծանր վիրավորանքի քրեականացման հետ կապված տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մտահոգությունները, դեսպանը պատասխանել է, որ Եվրամիությունը՝ բրյուսելյան իր գործընկերների հետ ուշադրությամբ հետևում է իրավիճակին և իրականացնում է սեփական իրավական վերլուծությունը։

Դեսպանը նաև տեղեկացրել է, որ ընդհանուր խորհրդակցություն են ունեցել Գլխավոր դատախազի հետ և ոչ միայն ծանր վիրավորանքը քրեականացնելու մասին օրենքի շուրջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ