Լեհաստանը կարտաքսի ռուսաստանցի ավելի քան 40 դիվանագետի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

90141

Լեհաստանի կառավարությունը որոշում է ընդունել երկրից արտաքսել ռուսաստանցի ավելի քան 40 դիվանագետի դիվանագիտական կարգավիճակին ոչ համապատասխան գործունեության համար։ Այս մասին հայտնում է լեհական «Օնետ» պորտալը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին։

Ըստ լրատվականի՝ չորեքշաբթի առավոտյան այս մասին տեղեկացնելու համար ԱԳՆ է կանչվել Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը։

 --00—ՀԶ