Դատարանը մերժել է Արման Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Ռուբեն Մելիքյան

Դատարանը մերժել է Արման Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Դատարանը ՄԵՐԺԵՑ Արման Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Մարտի 28-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի։

Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանյանը։

ՀԳ. Ապրի՛ մեր գործընկեր, փաստաբան Դավիթ Ավագյանը։ Շա՛տ ապրի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մելիքյանը։

--00--ԱՀ