Բերման է ենթարկվել 2 անչափահաս. նրանց մոտ հայտնաբերվել է  ատրճանակ, դանակ, մետաղյա մահակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Մարտի 17-ին ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի կայարաններից մեկի նախասրահից, ապօրինի զենք կրելու կասկածանքով, բերման ենթարկեցին երկու անչափահասի, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, մյուսը՝ Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչներ:

Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ատրճանակ, երկու գազային բալոն, 220-ից ավելի մետաղյա գնդիկներ, գաղտնի փականով դանակ և մետաղյա մահակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:

--00—ՀԶ