Իտալիան սառեցրել Է ռուսաստանցի օլիգարխների ավելի քան 800 միլիոն եվրո գումարի ակտիվները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

8

Իտալիան սառեցրել Է ԵՄ-ի պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի օլիգարխների ավելի քան 800 միլիոն եվրո ընդհանուր գումարի ակտիվները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:

«Պատժամիջոցները, որոնք մենք համաձայնեցրել ենք մեր գործընկերների հետ, նպատակ են դնում Ռուսաստանի կառավարությանը հասցնել մարտական գործողությունների դադարեցման, լրջորեն եւ անկեղծորեն նստել բանակցությունների սեղանի շուրջը: Ռուսաստանին, որը ցանկանում Էր մեզ բաժանել, մենք ցույց տվեցինք ինչպես ԵՄ-ի, այնպես Էլ ՆԱՏՕ-ի միասնությունը:

Այդ պատժամիջոցները ծանր հարված հասցրեին Ռուսաստանի տնտեսությանը, ֆինանսական շուկաներին եւ այն անձանց անձնական կարողություններին, որոնք մոտ են կանգնած նախագահ Պուտինին: Իտալիայում մենք սառեցրել ենք ԵՄ-ի ցուցակում հայտնված օլիգարխների ավելի քան 800 միլիոն եվրո ունեցվածքը»,-հայտարարել Է նա՝ Վլադիմիր Զելենսկու տեսակոնֆերասից հետո ելույթ ունենալով ազգային խորհրդարանի պատգամավորների պալատում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00—ՀԶ