Իշխանությունը չի ասում՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ուրեմն՝ հանգեցնելու են այդ կետին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

«Իշխանությունը հրաժարվում է ասել՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ հանգեցնելու են այդ կետին»,- այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ընթացող արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխաններին:

«Եթե ՀՀ-ին թույլ չեն տալիս կարմիր գծերի մասին խոսել, ինչպե՞ս են բանակցելու և հայկական շահը պաշտպանելու: Ադրբեջանական զորքը մեր տարածքում է, և այս պարագայում կարմիր գծերի մասին չնշելը դառնում է ադրբեջանական օրակարգի սպասարկում»,- ավելացրեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։