ՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: 

Դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

--00--ՀԶ