ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը քրդերեն գրառմամբ շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի կապակցությամբ: ՀՀ փոխվարչապետը գրառումն արել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ և մաղթում, որ համազգային այս տոնը խաղաղություն, երջանկություն ու բարօրություն բերի բոլորիդ ընտանիքներին։ Կիսելով քուրդ եղբայրների ու քույրերի՝ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնի ուրախությունը՝ բոլորին ցանկանում եմ դրական ու հաջողությամբ լի տարի։ Շնորհավո՛ր»,- ասված է փոխվարչապետի ուղերձում։
--00--ՍԳ