Ռուսական բանակը գերճշգրիտ հրթիռներով հարվածել է Ուկրաինայում կռվող վարձկանների ճամբարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Ռուսաստանի Դաշնության բանակային ստորաբաժանումները կիրակի լույս երկուշաբթի գերճշգրիտ հրթիռներով հարվածել են Ռովենյան շրջանի Նոր Լյուբոմիրկա ուսումնակայանում տեղակայված արտասահմանցի վարձկանների ճամբարին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ռուսաստանյան պաշտպանական գերատեսչությանը։ 

«Գիշերը գերճշգիր թևավոր հրթիռներով հարվածներ են հասցվել արտասահմանցի վարձկանների և ուկրաինական ազգայնական խմբավորումների ճամբարներին, ավելի քան  80 վարձկան ու ազգայնական ոչնչացվել է», - ասված է հաղորդագրությունում։

--00--ԿԿ