Երևանում տղամարդն աստիճաններով իջնելիս վատ է զգացել, սայթաքել է ու մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

նկար

Երևանում մարտի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21:30-ի սահմանում Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Լենինգրադյան փողոցի սկզբնամասում գտնվող հասցեներից մեկը, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել մի քաղաքացու, ով սակայն, իրենց ներկայությամբ մահացել է, գրում է Shamshyan.com-ը։

Պարեկները նկատել են նշված քաղաքացուն բազալտե աստիճանների մոտ՝ անօգնական վիճակում: Պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ահազանգել շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն կարճ ժամանակ անց արձանագրել են նրա մահը:  

նկար

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:  

Ըստ նախնական տեղեկության՝ տղամարդը աստիճաններով իջնելիս, ինքնազգացողությունը վատացել, ապա սայթաքել և վայր է ընկել:

--00—ԼՄ