Արցախը ո՛չ Հայաստանինն է և ո՛չ էլ Ադրբեջանինը, նրանն է, ում զորքերն այնտեղ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Արցախը ո՛չ Հայաստանինն է, ո՛չ էլ Ադրբեջանինը, նրանն է, ում զորքերն այնտեղ են: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը ներքին պլան չէ, ասել են՝ խոսեք, խոսում են, իսկ եթե իսկապես ուզում էին այդ հարաբերությունները կարգավորել, ապա դա պետք է անեին պատերազմից առաջ։ 

Պատմաբանի կարծիքով՝ 90֊ականների իներցիան պետք է հաղթահարենք, աշխարհում նոր իրավիճակ է, իսկ հիմա, ըստ նրա, առաջնային խնդիրն այն է, թե այս տարածքում դեռ քանի սերունդ հայ պետք է ապրի, սա լուրջ սպառնալիք է։

Մանրամասները՝ տեսանյութում։