Արցախցին հոգեբանական տեռորի է ենթարկվում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՀՀ-ի իշխանությունների կողմից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, Timesam:

Արցախցին հոգեբանական տեռորի է ենթարկվում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՀՀ֊ի իշխանությունների կողմից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ խաղաղության դարաշրջանի փոխարեն բացվել է Հայաստանն ու Արցախը կլանելու դարաշրջանը։

Խոսելով ՀՀ արտգործ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունների մասին՝ Մանուկյանը նշեց, թե Միրզոյանը կամ անգրագետ է, կա՛մ էլ սուտ է ասում, ՀՀ֊ն միշտ բացառել է Արցախի Ադրբեջանի կազմում լինելը։

Մանրամասները՝ տեսանյութում։