«Հայաստան» դաշինքի անդամ չեմ/ Տեր-Պետրոսյանին չեմ ներելու/ 1999-ի հոկտեմբերի 27-ին 20-ամյակս էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

«Գրողի ամենամեծ պատիժն անտեսվելն է, և հայրս այդ պատժին ենթարկվեց»։ Այդ մասին «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ պատմելով 90-ականների իշխանությունների կողմից հոր՝ արձակագիր, դրամատուրգ Հովհաննես Մելքոնյանի ճնշումների մասին:

Պատգամավորի թեկնածուն խոսել է նաև 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկվելու, բայց կուսակցական չդառնալու պատճառների մասին, ինչպես նաև՝ թիմի ու Ռոբերտ Քոչարյանի հետ շփումների:

Թուրքագետն անդրադարձել է նաև գործող իշխանության կազմում ընդգրկված իր ուսանողների, գործընկեր դասախոս Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ հարաբերությունների մասին:

Ռուբեն Մելքոնյանը պատմել է նաև «կրիմինալ փողոց» Կրիվոյում ապրելու, բակի հեղինակությունների հետ հարաբերությունների և բակում մականուն ունենալու մասին:

«Ծեծ էլ էի ուտում, ծեծում էլ էի, բայց բակում ամեն կերպ ինձ խնայում էին և օգնում, որ կայանամ»,-խոստովանել է Ռուբեն Մելքոնյանը։

Տեսանյութը դիտե՛ք՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.

00։00 Անոնս,
01։36 Վանեցյան-Քոչարյան երկընտրանք չեմ ունեցել,
06։28 «Հայաստան» դաշինքի անդամ ինձ չեմ համարում,
08։59 Տեր-Պետրոսյանի մայրն ինձ համար «զակատներ» էր ուղարկում,
10։50 Որպես Հովհաննես Մելքոնյանի որդի՝ Տեր-Պետրոսյանին չեմ ներելու,
17։05 «Կրիմինալ Կրիվոյում» եմ ապրել․ մականուն ունեի, 
20։06 1999-ի հոկտեմբերի 27-ին 20-ամյակս էի նշում,
21։35 Չեմ կարող ասել, որ թուրքերենը սիրում եմ,
26։06 Արայիկ Հարությունյանին որևէ կերպ չեմ ճնշել,
34։33 Կարիճ եմ, վրեժխնդիր եմ լինում,
38։01 Աղի բլիթ կերա, ապագա կնոջս տեսա երազումս,
40։05 Ունեմ նահապետական կողմեր, 
41։26 Կուզենայի այդ մեղադրանքն ինձ քիչ տային։

--00—ԼՄ