Բոլոր անձերի և կուսակցությունների հետ պատրաստ եմ ճանապարհ գնալ․ Տիգրան Արզաքանցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

 

Տիգրան Արզաքանցյան

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Ես բոլոր անձերի և կուսակցությունների հետ պատրաստ եմ ճանապարհ գնալ։ Նա ով մտածում է մեր երկրի մասին, ով երազում է լավ ապագայի մասին, ում հուզում է մեր երկրի անվտանգությունը, ով անում է հնարավոր ամեն բան տնտեսության զարգացմանն հասնելու ուղղությամբ, ով պայքարում է աղքատության դեմ` ինձ հետ է։

Հայրենասեր լինելու համար պետք է համախմբվել մեկ նպատակի շուրջ, ինձ համար այլ նպատակներ չկան»։