Մետրոյի «Բարեկամություն» կայարանում անչափահաս տղաների մոտ զենք են գտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

․

Մարտի 17-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, զենք կրելու ու պահելու կասկածանքով, բաժին են ներկայացրել Արմավիրի մարզի Արևիկ գյուղի 17-ամյա և Երևանի 15-ամյա բնակիչների։

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանց օրինական ներկայացուցիչների ներկայությամբ 17-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվել է մետաղյա բացովի մահակ, իսկ 15-ամյա պատանու մոտից՝ առանց թույլտվության, գործարանային համարով օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորված 17 գնդիկով, 206 գնդիկ, 2 օդաճնշիչ բալոն և գաղտնի փականով դանակ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱՀ