Որքան ՌԴ-ն թուլանա, այնքան Բաքուն շատացնելու է սադրանքները սահմանին. օգտվելու են, որ պարտվել ենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Որքան ՌԴ-ն թուլանա, այնքան Բաքուն շատացնելու է սադրանքները սահմանին. օգտվելու են, որ պարտվել ենք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ պատերազմից հետո շատ բարդ է Ադրբեջանին ինչ֊որ մի բան պարտադրելը, իսկ նրա ակտիվացումը կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ 

Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը օգտվում է առիթից, քանի որ մենք պարտված ենք և պատրաստ չենք ռիսկի դիմել։ 

Բայց անկախ ամեն ինչից, նրա կարծիքով, Հայաստանը իրավունք չունի քննարկել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հնարավորությունը, քանի որ չկա առանձին Արցախի խնդիր, կա հայ֊ադրբեջանական 100֊ամյա հակամարտություն։

Մանրամասները՝ տեսանյութում։