Էրդողանի խոսնակը մանրամասներ է բացահայտել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

էրդողան

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը որոշ մանրամասներ է բացահայտել Թուրքիայի նախագահի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազրույցից:

BBC-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ երկու ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ներկայացրել է ուկրաիանական հարցում Ռուսաստանի պահանջները, որոնք դասակարգվում են 2 խմբում:

Ըստ Քալընի՝ պահանջների մի խմբի շուրջ կողմերի միջև համաձայնությունը կարող է իրատեսական լինել: Այդ պահանջները չորսն են՝

1. Ուկրաինայի չեզոք կարգավիճակ,

2. զինաթափում կամ ապառազմականացում,

3. ապանացիֆիկացում,

4.ռուսերենի հատուկ կարգավիճակ:

Ըստ թուրքական կողմի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար պահանջների այս խումբը կարող է ավելի հեշտ ընդունելի լինել, քան մյուս խումբը:

Քալընի փոխանցմամբ՝ Պուտինը ցանկանում է, որ Արևելյան Ուկրաինայի մի հատվածը միացվի Ռուսաստանին, Իսկ Զելենսկին էլ ընդունի, որ Ղրիմը ռուսական տարածք է:

Քալընը նաև նշել է, որ Պուտինը կարծում է, որ այս հարցերը կարող են լուծվել միայն Զելենսկու հետ դեմառդեմ հանդիպման ու քննարկման միջոցով:

Էրդողանի խոսնակը կարծիք է հայտնել, որ պայմանավորվածության հասնելու համար դեռ մի քանի շաբաթ կարող է պահանջվել:

 

--00—ՄՀ