Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Բաքվի առաջարկած կարգավորման 5 կետերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

."

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ հիմնարար սկզբունքների հարցը։ Լը Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։

Նախարարները մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ։

--00--ԱՀ