Եղանակային պայմանների պատճառով Արցախի գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

 

տռռեգտեռգ

Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության համաձայն՝ Հանրապետությունում գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում, աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։

Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում»,- նշված է հայտարարությունում։

--00--ՍԳ