«Ազատություն Միշային»․ բողոքի ցույց՝ Սաակաշվիլիի դատին զուգահեռ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

 

տռռեգտեռգ

Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատին զուգընթաց քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց են անցկացնում։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Դատական գործն ընթանում է Վրաստանի պետական ​​սահմանն ապօրինի կերպով հատելու դեպքի առթիվ։ Այսօր ուսումնասիրվում են մեղադրող կողմի ապացույցները։ Նիստին մասնակցում է նաև Սաակաշվիլին։

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանն ապօրինի հատելու փաստի հետաքննությունը սկսվել է հոկտեմբերի 1-ին։ Գործով մեղադրանք է առաջադրվել ևս չորս հոգու։

--00--ՍԳ