Վայոց Ձորում բեռնատարը ընկել է ճամփեզրի ջրատարն ու բախվել թմբին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

․

Վայոց Ձորի մարզում այսօր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, իր վարած Renault մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ճամփեզրի ջրատարում, բախվելով թմբին, հայտնում է shamshyan.com–ը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Վարորդի ինքնությունը պարզվում է։ Ավտոմեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել օգտագործել հատուկ տեխնիկա:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ