Կանադան կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

23

Կանադան կշարունակի սպառազինություններ մատակարարել Ուկրաինային, այդ թվում՝ օդային տրանսպորտի օգտագործմամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 16-ին այդ մասին հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդը՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված արտահերթ հանդիպումից առաջ:

«Մենք կշարունակենք ռազմական օգնությոն ցույց տալ Ուկրաինային,- նշել է նա:- Մեր տնօրինության տակ են դրա առաքման մի շարք տարբերակներ, ներառյալ օդայինը»: Միեւնույն ժամանակ նա հրաժարվել է կոնկրետացնել հնարավոր լոգիստական երթուղիները՝ դա բացատրելով ինչպես բուն ռազմական օգնության, այնպես էլ այն տեղափոխող անձնակազմի անվտանգության եւ պաշտպանվածության ապահովման անհրաժեշտությամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է, որ որոշում է ընդունել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի:

Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն է եւ դենացիֆիկացիան:  Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ շարքից հանում են սոսկ ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00—ՀԶ