Բաքվից ենք տեղեկանում, թե Փաշինյանն ինչ է բանակցում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. Ագնեսա Խամոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

«ՀՀ-ն, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեկընդմիշտ հրաժարվում է արցախյան հարցից՝ Արցախից: ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն անհասկանալի ձևակերպում է տալիս, ասում է՝ պետք է քննարկենք՝ ինչ կարգավիճակ է ունենալու Արցախը, և չի բացառում, որ բանակցությունների արդյունքում հանգելու են նրան, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, իսկ այսօր արտգործնախարարն ասում է, որ Արցախի հիմնահարցը տարածքային հարց չէ, այլ իրավունքի։ Իրավունքը լայն հասկացություն է, եթե նկատի ունեն ինքնորոշման իրավունքը, վախենո՞ւմ են ազգերի ինքնորոշման իրավունքի եզրույթն օգտագուծել, ինչը մեզ համար առանցքային, հիմնական սկզբունքն է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«ԵԱՀԿ-ն չունի մանդատ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու, մանդատը առնչվում է Արցախի հարցի կարգավորմանը: Այլ բան է, որ իշխանությունը փորձում է ռուսական գործոնը նվազեցնել՝ Արցախի կարգավորման հարցում»-ասաց մեր զրուցակիցը: 

Պատգամավորը նշեց նաև, որ իրեն թափանցիկ ու լեգիտիմ հռչակած իշխանությունն իր ընտրողին չի ներկայացնում, թե ինչ է բանակցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և հանրությունը տեղեկությունը ստանում է ադրբեջանական լրատվամիջոցներից: 

Մանրամասները՝ տեսանյութում։