Պատերազմում զոհվածի մոր նախաձեռնությամբ հերոսածին մայրերին նվիրված միջոցառում է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

պն

Մարտի 14-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել հերոսածին մայրերի մեծարմանը նվիրված միջոցառում, որին մասնակցել են հայրենիքի պաշտպանության ընթացքում անմահացած տղաների մայրեր ու քույրեր, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ։

Միջոցառումը կազմակերպվել էր 44-օրյա պատերազմում անմահացած հայորդի, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Ռաֆայել Սահակյանի մոր նախաձեռնությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ հետ համատեղ։

Բեմից հնչած մաղթանքներն ու ելույթները,  ասմունքն ու երգը միտված էին հայ կնոջ, տղամարդկանց հետ հանուն հայրենիքի կողք կողքի մարտնչած հայուհիների կերպարի ներկայացմանն ու մեծարմանը։ Օրվա գլխավոր մաղթանքը մեկն էր՝ ուժ և կորով հերոսածին մայրերին։

--00—ՄՀ