Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մեկ շաբաթում հայտնաբերել են 2482 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ю

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները և մարտի 7-ից 14-ն իրականացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2482 խախտում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 193 տրանսպորտային միջոց։ «Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 141, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 210 անձ։

79 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի, 18-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 35-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 4-ը՝ փակված համարանիշերով, 162-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 2 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 45 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

--00--ԱՀ