Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները պայմանավորվել են խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

նկար

Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահ Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը կիրակի երեկոյան հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում պայմանավորվել են խստացնել հակառուսական պատժամիջոցները՝ հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի հաղորդագրությանը։ 

«Երկու երկրների ղեկավարները որոշում են ընդունել խստացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, շարունակել աջակցել Ուկրաինային և համատեղ իրականցնել այնպիսի քայլեր, որոնք հնարավորություն կտան դադարեցնել ռազմական գործողությունները», - ասված է հաղորդագրությունում։ 

Ֆրանսիայի նախագահը նաև ցավակցություն է հայտնել Բայդենին Ուկրաինայում ամերիկացի լրագրող Բրենտ Րենոյի զոհվելու կապակցությամբ։

«Բայդենն ու Մակրոնը նաև կարծիքներ են փոխանակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցությունների մասին՝ պայմանավորվելով համաձայնեցնել իրենց գործողություններն այս առթիվ», - նշվում  է Ելիսեյան պալատի տարածած հայտարարությունում։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։