ԱՀ ՊՆ-ն հերքում է, որ գնդակոծվել են Մարտունու և Մարտակերտի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

գնդակոծում

Մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12֊ի լույս 13֊ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում:  

Ըստ ԱՀ ՊՆ մամուլի ծառայության՝ այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական  փորձն է։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն  է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին՝ ժամը 10:05-ի սահմանում, կրակ  են բացել Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Իրականում  առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է  խախտել հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել: Հրադադարի խախտման  փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ հավաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման ռեժիմին   և տեղեկացնում, որ նշված կամ որևէ այլ ուղղությամբ ՊԲ-ի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել»: 

--00—ԼՄ