Արմեն Սարգսյանը չգնաց Արցախ, ցտեսություն ասացի/ Նոյեմբերի 9-ին երդվեցի/ 18 մարդ այլևս ինձ հետ չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

«Ակնկալում էի, որ Արմեն Սարգսյանը կայցելի Արցախ, չլինելու ժամանակ համարեցի, որ ավարտել եմ իմ ելույթները, ասացի՝ ցտեսություն»։ Այդ մասին 24TV«Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում ասել է ՀՀ նախագահի նախկին խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով նախագահականում 2021-ի փետրվարին պաշտոնը թողնելու պատճառներին:

Թևան Պողոսյանը պատմել է նաև 2 անգամ Բաքու այցելելու, այնտեղ հոր՝ ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանի հասցեին ստացած սպառնալիքների, ինչպես նաև ադրբեջանական հատուկ ցուցակում ընդգրկված լինելու ու Բաքվի բողոքների պատճառով ԱՄՆ կառավարությունից նոտա ստանալու մասին։

«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորը խոսել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի «յուրահատուկ կերպարի» մասին՝ ընդգծելով, որ չնայած նա շատ անհաջողություններ է ունեցել Հայաստանում, բայց չի լքել Հայաստանը: Թևան Պողոսյանը նաև կարծիք է հայտնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է բացել հնարավորությունը հետագայի՝ 2018 թվականին տեղի ունենալիք իրադարձությունների համար:

Թևան Պողոսյանը խոսել է նաև 13 երեխա ունենալու երազանքի մասին և բացահայտել ընտանիքում՝ կենցաղում, սերը տասնամյակներով արթուն պահելու գաղտնիքը: 

Հաղորդումը դիտե՛ք՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.

01:24 ԱՄՆ-ից ինձ հետ կանչեցին Արցախ, հայրիկին հեռացրին,
03:10 Ասում էին՝ ինչո՞ւ չէիր ասում, որ վարչապետի որդին ես,
07:18 Բաքվում ինձ խոստացան՝ հորս Ինտերպոլով կձերբակալեն,
10:20 Երբ Բաքվում էինք, պետությունը մեր դեմ ցույցերն ուղղորդում էր,
13:37 Րաֆֆին բացեց 2018-ի դեպքերի հնարավորությունը,
18:26 Ինձ համար Նիկոլ Փաշինյան գործիչ այլևս չկա,
19:32 Ինձ իմ փուշ լինելս է խանգարում, իմ լեզուն է իմ թշնամին,
21:33 Արմեն Սարգսյանը շատերին էր լսում,
22:20 Արմեն Սարգսյանը չայցելեց Արցախ, ասացի՝ ցտեսություն,
26:23 Միգուցե քաղաքական ամենամեծ մեղքն արդեն արել եմ,
32:10 Նոյեմբերի 9-ին ինձ դավաճանված էի զգում․ շատ էի լացել,
36:00 Այնպես չէ, որ մեր տանը խոսք ու զրույց չի լինում,
38:42 Որոշել էինք 13 երեխա ունենալ,
40:50 Աստված մեզ սխալական է ստեղծել։

--00—ԼՄ