Արցախում հումանիտար աղետ է. թշնամին շարունակում է մուղամ քաշել. պատասխան եք տալու. Մետաքսե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

նկար

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախում հումանիտար աղետ է... Թշնամին շարունակում է մուղամ միացնել, ահաբեկել խաղաղ բնակիչներին, թույլ չի տալիս վերանորոգել միակ գազատարը (ամենայն հավանականությամբ՝ իրենք են պայթեցրել), այս պահին Արցախը հոսանքազրկված է:

Իշխանավորներն էլ հանգստյան օրերն են վայելում, նրանցից ոմանք էլ հասցրել են իրենց ընտանիքները տեղափոխել Արցախից:

Արցախը ձեզ չի ներելու, դուք պատասխան եք տալու, դատաստան լինելու է...»։

--00—ԼՄ