23-ամյա վարորդը Նիվայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

վթար

Մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մազրում։ Ժամը 00։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 23-ամյա Անդրեյ Չիչնյովը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները դարձի են բերել ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։ 

 --00--ՄՀ