Համբարձում Մաթևոսյանը COVID-19-ի դեմ երրորդ դեղաչափն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

կորոնավիրուս

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է՝ այսօր պատվաստվել է՝ ստանալով COVID-19-ի դեմ երրորդ դեղաչափը։

«Ինչո՞ւ երրորդը․

1. Գիտակցում եմ, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք հանրային առողջության համար,

2. Ամենակարևորը՝ վստահում եմ առողջապահական ոլորտի մասնագետների ցուցումներին։

Սիրելի՛ քաղաքացիներ, իհարկե, հուրախություն բոլորիս, ներկայումս համաճարակային առումով լարված վիճակ չունենք, բայց չպետք է կորցնենք մեր զգոնությունը։

Եվս մեկ անգամ մեր ազգաբնակչությանը տեղեկացնում եմ, որ այն քաղաքացիները, որոնք հիվանդացել են, առողջանալուց 14 օր անց կարող են գնալ և պատվաստվել, ստանալ առաջին կամ երկրորդ դեղաչափը։

Առողջ եղեք»,- գրել է փոխվարչապետը Ֆեյսբուքի իր էջում:

--00—ՄՀ