Տեղի կունենա Տիգրան Արզաքանցյանի կուսակցության համագումարը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Արզաքանցյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է կուսակցություն գրանցելու գործընթացը։ Պարզվեց՝ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունենալու ապրիլի 3-ին, արդեն ունեն ֆեյսբուքյան էջ եւ կայք։

Կուսակցության անունն է՝ «Ուժը հայրենյաց»։ Թե ինչու՝ Արզաքանցյանը պարզաբանեց․ ««Ուժը», որ էսօր ուժասպառ է մեր ժողովրդի մեծ մասը, «հայրենյաց»-ը՝ հայրենիքից դուրս ժողովրդին համախմբենք իրար հետ, այն պիտի լինի ազգային կուսակցություն, ոչ թե անձի, ամեն ինչ որոշվելու է ժողովի, բյուրոյի համաձայն, ինչ աշխատանքներ կատարվելու է, լրիվ լինելու է հանուն մեր հայրենիքի զարգացման՝ բանակաշինության, կրթության, գիտության, ազգի հզորացման»։ Նա այս օրերին արտերկրում է, ասաց՝ անձնական գործերով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ՀԱ