Առյուծի բերանը ունի բաց տեսք՝ լեզուն դեպի դուրս. Ինչպիսին կլինի Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

 

տռռեգտեռգ

Արդադադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի ձևը և նկարագիրը սահմանելու մասին» որոշման նախագիծը։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում  տեղադրված նախագծով նկարագրվում է.

1. Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի տարրերն են` առյուծը, սուրը, Հայաստանի Հանրապետության դրոշը և գանձարկղը:

2. Առյուծն ունի կանգնած դիրք, մի ձեռքում դեպի վերև ուղղած և շարժման մեջ գտնվող սուրն է, իսկ մյուս ձեռքով պահպանում է գանձարկղը։ Առյուծի բերանը ունի բաց տեսք՝ լեզուն դեպի դուրս:։

3. Առյուծը ոսկեգույն է և խորհրդանշում է ուժ, քաջություն և հզորություն: Առյուծի ձեռքում գտնվող սուրը մոխրագույն է՝ ոսկեգույն դաստապանով և մուգ մոխրագույն բռնակով: Սուրը խորհրդանշում է կոռուպցիայի դեմ պայքարը: Գանձարկղը խորհրդանշում է այն արժեքները, որոնք ենթակա են պահպանության ու պաշտպանության:

4. Առյուծը պատկերված է վահանի կենտրոնում` եզրագծված կապույտով։  Ընդհանուր ետնապատկերը (ֆոնը) մուգ կապույտ է: Առյուծից վերև՝ աջ կողմում պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը։ Մուգ կապույտը խորհրդանշում է համառությունը, անկոտրունությունը, ուժն ու նվիրվածությունը կոռուպցիայի դեմ պայքարում:

5. Դրոշից վերև գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ» բառերը։

 

--00--ՍԳ